Հարգելի՛ այցելու

Ուրախ ենք ողջունել Ձեզ  "Կապանի էլեկտրոնային գրադարանի" կայքում: 

Կապանում առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2013թ. աշնանը, ավարտվել՝ 2015թ.:

 Նորագույն սարքավորումների ներդրմամբ՝ գրադարանում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով, բարձր մակարդակով եւ որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվել ոչ միայն տեղի գրքային ֆոնդից, այլեւ այլ գրադարանների էլեկտրոնային փաթեթներում գտնվող գրքային ֆոնդերից:

Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց՝ վերապատրաստում անցած գրադարանավարներն սկսել էին գրքերի էլեկտրոնային կատալոգի ստեղծման աշխատանքները: Գրադարանն ունի  մոտ  20 000 կտոր գրականություն, որի թվայնացումն սկսվել  եւ այժմ էլ ընթացքի մեջ է:

Նախատեսվում է, որ էլեկտրոնային գրադարանը կդառնա նաեւ յուրօրինակ կրթական, մշակութային, հասարակական, ժամանցային կենտրոն, որն իր ձեւաչափով առաջինը կլինի տարածաշրջանում:

Գրադարանում ստեղծվել են բոլոր պայմանները այցելուների առանձնացված աշխատելու, աշխատանքային հավաքներ կազմակերպելու եւ պարզապես  հանգիստ ընթերցանության համար: 

Մոտ ժամանակներում նախատեսվում է գրադարանի անդամակցումը Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային տարբերակով օգտվելու Երևանի եւ  այլ գրադարանների արխիվներից: 

Կապանում էլեկտրոնային գրադարանի հիմնադրումն իրականացվել է համայնքային բյուջեի, "Դանդի Փրիշս Մեթալս Կապան" ՓԲԸ, "Քաունթերփարթ ինթերնեշնլ" կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: 

Գրադարանն ունի հարմարավետ սրահներ տարբեր հանդիպումների, միջոցառումների, վերապատրաստումների համար, նաեւ՝ ֆիլմերի եւ այլ տեսանյութերի դիտումների հնարավորություն: 

(published on 12/09/2015)

10.12.2015թ.  Տեղի ունեցավ Կապանի էլեկտրոնային գրադարանի բացման արարողությունը

Դեկտեմբերի 10-ին Կապանում բացվեց տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանը: Դրա հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2013թ. աշնանը, շինարարությունն սկսվել է 2014թ. մարտից:

Բացման արարողության մասնակիցերը շրջեցին գրադարանի սրահներում, ծանոթացան այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, առկա հնարավորություններին:Նրանց ներկայացվեց նաեւ այս ծրագրի իրականացման պատմությունը:

2013թ. դեկտեմբերին “Քաութերփարթ ինթերնեշնլի” կողմից հայտարարված ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի մրցութային փուլին մասնակցելու համար Կապան քաղաքային համայնքի եւ  ՀԱԽ-ի (համայնքային ակտիվ խումբ) կողմից ներկայացվեց “Էլեկտրոնային գրադարանի” ծրագիրը, որն ուղղված էր գրադարանային համակարգի՝ որպես համայնքային ենթակառույցի, գործունեության եւ մատուցվող գրադարանային ծառայության որակի բարելավմանը:

Ծրագրով նախատեսվում էր “Կապանի ակումբագրադարանային միավորում” ՀՈԱԿ-ի՝ մշակույթի կենտրոնում տեղակայված մանկական գրադարանի 370քմ  տարածքը վերանորոգել եւ վերակազմավորել ժամանակակից էլեկտրոնային գրադարանի:

Նորագույն սարքավորումների ներդրմամբ՝ գրադարանում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով, բարձր մակարդակով եւ որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվել ոչ միայն տեղի գրքային ֆոնդից, այլեւ այլ գրադարանների էլեկտրոնային փաթեթներում գտնվող գրքային ֆոնդերից, որի համար Կապանի գրադարանը շուտով կանդամակցի Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին:

2014թ. ամռանը Կապանի ակումբագրադարանային միավորման 10 աշխատակից մասնակցեց “Քաունթերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության եւ  Հայաստանի  ամերիկյան համալսարանի Փափազյանի անվան գրադարանի կողմից կազմակերպված վերապատրստաման դասընթացներին: Գրադարանավարները ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ “ԿՈՀԱ” գրադարանային ծրագրով ավտոմատացված ծառայություններ մատուցելու համար: Կապանցի գրադարանավարները ծանոթացան նաև առցանց տեղեկատվական ծառայություններ մատուցելու հմտություններին:

Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց` վերապատրաստում անցած գրադարանավարները սկսել էին գրքերի էլեկտրոնային կատալոգի ստեղծման աշխատանքները եւ մոտ  20 000 կտոր գրականության թվայնացումը, որն այժմ էլ ընթացքի մեջ է:

Նախատեսվում է, որ էլեկտրոնային գրադարանը կդառնա նաեւ յուրօրինակ կրթական, մշակութային, հասարակական, ժամանցային կենտրոն, որն իր ձեւաչափով առաջինը կլինի տարածաշրջանում:

(published on 12/10/2015)

22.12.2015թ. ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ ակումբների երիտասարդների այցը Կապանի էլեկտրոնային գրադարան

Դեկտեմբերի 17-ին կայացավ "Վորլդ Վիժնի" երիտասարդական ծրագրի շրջանակներում գործող ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ ակումբների փորձի փոխանակման հանդիպումը, որին մասնակցեցիննաև երիտասարդներ Սիսիանից, Գյումրիից և Ամասիայից: 

Կապանում երիտասարդները հնարավորություն ունեցան հյուրընկալվելու նորաբաց էլեկտրոնային գրադարան, ծանոթանալու գործունեությանը:

(published on 12/17/2015)

 

26.12.2015 թ. Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ բարեգործական խաղ

 <<Ին՞չ,որտե՞ղ,եր՞բ>> ինտելեկտուալ խաղի նախաձեռնողները, Կապանի էլեկտրոնային գրադարանում կազմակերպեցին բարեգործական խաղ:Խաղի հասույթը ,որը կրկնապատկեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը,հանձնվեց մի խումբ երիտասարդների,որոնք կազմակերպել էին բարեգործական ակցիա:Քաղաքապետը հուշանվերներ հանձնեց լավագույն խաղացողին,լավագույն թիմին և խաղի կազմակերպիչ ու վարող Էդգար Մարտիրոսյանին: 

(published on 12/26/2015)

05.02.2016թ. Կապանցի ուսանողների այցը էլեկտրոնային գրադարան

Մայրաքաղաքում ուսանող կապանցի երիտասարդները ձմեռային արձակուրդների ընթացքում այցելեցին գրադարան:Նրանց սպասում էր նոր հնարավորություններով ապահովված գրադարան,որի մթնոլորտը օրեր շարունակ լի էր ջերմությամբ և դրական տրամադրությամբ :Երիտասարդ ուսանողները իրենց ժամանցը մեծ ոգևորությամբ անցկացրին նորաբաց գրադարանում:Նրանց համար կազմակերպվեց տարբեր ինտելեկտուալ խաղեր ու միջոցառումներ:

(published on 02/05/2016)

17. 02. 2016թ. Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների այցը Էլեկտրոնային գրադարան

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները մայրենիի ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի և ՄՄ նախագահ Արփինե Հակոբյանի հետ փետրվարի 17-ին այցելեցին էլեկտրոնային գրադարան՝անցկացնելու<<Գրքերի աշխարհում>> արտադպրոցական միջոցառումը:Այցը գրադարան նպատակ ուներ հաղորդակից դարձնելու երեխաներին ժամանակակից գրադարանին:Նրանք ասմունքեցին, երգեցին  նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:

(published on 02/17/2016)

19.02.2016թ. Թիվ 13 ՆՈՒՀ -ի այցը էլեկտրոնային գրադարան

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը,արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:Այս օրը կատարվում են բազմաթիվ միջոցառումներ ՝ գրքերի նվիրատվություններ գրադարաններին ,դպրոցներին՝ վերականգնելով գրքի երբեմնի նշանակությունը:Օրվա կապակցությամբ էլեկտրոնային գրադարանի հյուրերն էին թիվ 13 ՆՈՒՀ- ի ավագ խմբի սաները:Երեխաները բեմադրեցին Թումանյանի << Երկինքը փուլ է գալիս>> հեքիաթը:Նրանք նաև երգեցին,արտասանեցին,գուշակեցին հանելուկներ,ունկնդրեցին հեքիաթներ:ՆՈՒՀ- ի տնօրեն Անահիտ Ստեփանյանը գիրք նվիրեց գրադարանին:Նրանք հեռացան գեղեցիկ տպավորություններով և խոստացան հաճախակի այցելել գրադարան:

 

Գրքի նվիրատվության օրը գրադարան այցելեցին նաև <<Դանդի Փրիշս Մեթալս Կապան>> ընկերության ներկայացուցիչները :Նրանք գրադարանին նվիրեցին համաքաղաքացի գրող-բանաստեղծ Գագիկ Դավթյանի գրքերից:   

 

 Կապանի Էլեկտրոնային գրադարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կողմից կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ, որի ընթացքում ներառված էին հարցեր հայ հեղինակների ստեղծագործություններից, ինչպես նաև նրանց կյանքի և գործունեության առանձնահատկությունները բնութագրող և երաժշտական հարցեր։ Խաղին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի, Կապանի արվեստի պետական քոլեջի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսի նախապատրաստական բաժնի և Կապանի բժշկական քոլեջի ուսանողները, որոնք, ինչպես հարցերի պատասխաններից պարզ դարձավ, բավականաչափ իրազեկված էին հայ գրականությունից և հայ հեղինակների ստեղծագործություններից։ Խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի <>. թիմը, բայցև նշենք , որ հաղթող թիմից շատ քիչ միավորներով էին հետ մնում մնացյալ թիմերը։

Ուսանողները խաղին ներկայացել էին գրքերով։ Վերոնշյալ ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների կողմից նվիրաբերված գրքերն ամբարվել են՝ նոր գրքերի պահանջ ունեցող գրադարաններին տրամադրելու նպատակով։

(published on 02/19/2016)

22.02.2016թ. Թիվ 7 ՆՈՒՀ-ի փոքրիկների այցը գրադարան 

Թիվ 7 ՆՈՒՀ-ի ավագ խմբի սաները թումանյանական օրերի շրջանակում տնօրեն Ռուզաննա Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին էլեկտրոնային գրադարան:Նրանք շրջեցին գրադարանի սրահներով,ծանոթացան նոր ստացված մանկական գրականությանը,իսկ մանկական սրահում արտասանեցին,երգեցին պարեցին,բեմադրեցին <<Սուտասանը>> հեքիաթը:Երեխաները շատ տպավորված էին և խոստացան հաճախակի այցելել գրադարան:

 

Նույն օրը գրադարանի հյուրերն էին նաև թիվ 7 դպրոցի աշակերտները դասղեկ Լուսինե Բալայանի գլխավուրությամբ:Նրանց նպատակը գրադարանին ծանոթանալն էր:  

(published on 02/22/2016)

23.02.2016թ. Եվրոպական քոլեջի ուսանողների  այցը էլեկտրոնային գրադարան

Կապանի Եվրոպական քոլեջի 0601 խմբի ուսանողները կուրսղեկ Հասմիկ Գրիգորյանի հետ հյուրընկալվել էին էլեկտրոնային գրադարանում:Նրանք ծանոթացան գրադարանի սպասարկման ձևին,կառուցվածքին,գրապահոցներին,օգտվելու եղանակին:Միջավայրը շատ տրամադրող էր,ուսանող Նարեկ Բադալյանի դաշնամուրի հնչյունների ներքո կարդացին սիրային բանաստեղծություններ Սահյանից ու Սևակից, ինչը զուգակցվեց դասախոսի վերլուծություններով ու միմյանց հետ անկեղծ զրույցներով ...Այցերը գրադարան մշտական բնույթ կկրեն: 

(published on 02/23/2016)

26.02.2016թ. Բարաբաթումի թիվ 11 ՆՈՒՀ-ի փոքրիկների այցը էլեկտրոնային գրադարան

Թումանյանական օրերի շրջանակներում գրադարան այցելեցին նաև Բարաբաթումի թիվ 11 ՆՈՒՀ-ի սաները և Ձագեձորի միջնակարգ դպրոցի աշակերտները: 

(published on 02/26/2016)

11.03.2016թ. Թիվ 1 ՆՈՒՀ-ի այցը էլեկտրոնային գրադարան

Նախակրթարանի ավագ խմբերի սաները այցելեցին Կապանի էլեկտրոնային գրադարան:Շրջեցին գրադարանով, ծանոթացան մանկական սրահի գրականությանը ՝թերթելով նկարազարդ գրքերը:
<<Ծիածան>> և <<Զատիկ>> խմբերի միջև անցկացվեց վիկտորինա <<Ամեն ինչ գրքերի մասին>>  թեմայով :

Երեխաները շատ ճիշտ կարողացան պատասխանել տրված հարցերին: Էլեկտրոնային գրադարանի կողմից ՝ որպես հուշ,  ստացան <<Տատիկի հեքիաթները>> գիրքը: Վերջում իրենց երգ ու պարով աշխուժացրին և շնորհավորեցին  գրադարանի աշխատակիցներին` կանանց տոնի առթիվ:

(published on 03/11/2016)

17.03.2016թ.Կապանի թիվ 9 ավագ դպրոցի 9-րդ դասարանի այցը Էլեկտրոնային գրադարան

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին գրադարան:Նրանք պատրաստել էին բանավեճ-քննարկում << Գիրք,թե համացանց>>:Դասղեկ  Օ. Առաքելյանը պատրաստել էր պաստառ՝ <<Համացանց-գիրք>> վերնագրով, և աշակերտներից յուաքանչյուրն իր տեսակետն արտահայտեց՝ գեղեցիկ ձևավորված թերթիկներ ամրացնելով պաստառին:Աշակերտները եկան ընդհանուր հայտարարի, որ գիրքն ավելի մնայուն արժեք է և գիտելիքի հիմնական աղբյուրը, իսկ համակարգիչը ընդամենը գիտության առաջխաղացման ապացույց, ինֆորմացիայի աղբյուր: Միջոցառումն ավարտվեց Թինա Հովհաննիսյանի գրած  բանաստեղծությամբ՝ <<Գիրք,թե համացանց>> վերնագրով:

(published on 03/17/2016)

18. 03. 2016թ. Հայաստան Ստեփանյանի այցը Էլեկտրոնային գրադարան 

<<Քաունթերփարթ ինթերնեշնլ>> հայաստանյան գրասենյակի կարողությունների զարգացման տեխնիկական խորհրդատու,թիմի ղեկավար Հայաստան Ստեփանյանը այցելեց գրադարան ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար: 

(published on 03/18/2016)

24.03.2016թ.Ընթերցանության օլիմպիադա Կապանի Էլեկտրոնային գրադարանում

Այսօր Կապանի էլեկտրոնային գրադարանում 6-րդ դասարանցիների համար անցկացվեց <<Ընթերցանության օլիմպիադա 2016>>-ի մարզային փուլը: Մրցույթին մասնակցելու համար աշակերտները նախապես գրանցվել էին www.dasaran.am կայքի համապատասխան բաժնում: Մարզային փուլին մասնկացեց Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 49 աշակերտ: Օլիմպիադայի ընթացքում կարևորվում է սահուն ընթերցանությունը, առոգանությունը, արտահայտչականությունը և գրքի բնագրին ծանոթ լինելը: Մարզային օլիմպիադան անցկացվեց 2 փուլով. սահմանված կարգին համապատասխան նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գեղարվեստական գրքից ընթերցեց մեկ հատված, որից հետո ժյուրիի առավելագույն միավորներ հաղթահարած մասանակիցներն արդեն 2-րդ փուլում ընթերցեցին նույն ծավալով հատված, սակայն ժյուրիի ընտրած գրքից: Վերջնական գնահատական է ընդունվել երկու փուլերի գնահատականների հանրագումարը: Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված 3 աշակերտներ իրավունք են ստացել մասնակցելու <<Ընթերցանության օլիմպիադա 2016>>-ի հանրապետական փուլին: 

 

 

(published on 03/24/2016)

12.04.2016թ.Թիվ 2 ավագ դպրոցի սաները Էլեկտրոնային գրադարանում

Գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն նվիրված  Վիլյամ Սարոյանի 130 ամյակին:Թիվ 2 ավագ դպրոցի սաները բարձրաձայն ընթերցեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից: 

(published on 04/12/2016)

 

17.05.2016 թ. Կապանի  Էլեկտրոնային գրադարանում անցկացվեց <<Մեդիագրագիտության>> դասընթացներ

Դասընթացներին մասնակցում էին մի խումբ գրադարանավարներ: Դասընթացներն <<Մեդիան իրազեկված քաղաքացիների համար>> ծրագրի շրջանակներում են, իրականացնողը՝ <<Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը >>: Խմբ.՝ Գեղամ Վարդանյան, լրագրող՝ Մեսրոպ Հարությունյան

(published on 05/17/2016)

 25.05.2016թ. Թիվ 9 ՆՈՒՀ-ի այցը Էլեկտրոնային գրադարան

Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի սաները իրենց դաստիարակների ուղեկցությամբ այցելեցին էլեկտրոնային գրադարան:Նրանք ծանոթացան էլեկտրոնային գրադարանի գրականությանը,շրջեցին գրադարանի սրահներով:Այնուհետև մանկական սրահում ընթերցեցին<< Գնդիկ բոքոնիկ>> հեքիաթը:  

(published on 08/25/2016)

25.05.2016թ. Կավարտի ՆՈՒՀ-ի սաների այցը էլեկտրոնային գրադարան

Կավարտի ՆՈՒՀ-Ի սաները այցելեցին էլեկտրոնային գրադարան :Նրանք դիտեցին Հովհաննես Թումանյանի <<Ոսկու կարասը>> հեքիաթը,այնուհետև գրադարանի աշխատակցուհին ընթերցեց <<Կարմիր գլխարկը>> հեքիաթը: 

(published on 05/25/2016)

26.05.2016թ. Վաչագանի թիվ 4 ՆՈՒՀ-Ի սաները այցելեցին էլեկտոոնային գրադարան

Վաչագանի թիվ 4 գրադարանի սաները այցելելով  գրադարան ծանոթացան մանկական գրականության հետ:

(published on 05/26/2016)

3. 06. 2016թ. Թիվ 6 ՆՈՒՀ -ի երեխաների այցը էլեկտրոնային գրադարան:

Գրադարանի հյուրերն էին թիվ 6 ՆՈՒՀ-ի սաները:Նրանք շրջեցին գրադարանում,ծանոթացան մանկական գրականությանը:Գրադարանի աշխատակցուհին երեխաների համար կարդաց << Բզեզի դպրոցը>> և <<Չարի վերջը>>  հեքիաթները:

(published on 06/03/2016)

8.06.2016թ.Բաղաբերդի թիվ 2 ՆՈՒՀ-ի ավագ և միջին խմբերի այցը էլեկտրոնային գրադարան:

Գրադարանի հյուրերն էին Բաղաբերդի թիվ 2 ՆՈՒՀ-ի ավագ և միջին խմբերը:Երեխաները մեծ ոգևորությամբ ծանոթացան գրադարանի գրքային ֆոնդին,ունկնդրեցին <<Երկու ընկեր>>,<< Կարմիր գլխարկ>> հեքիաթները:Հանդիպումը անցավ պարզ,հետաքրքիր և հաճելի մթնոլորտում:

(published on 06/08/2016)

9. 06. 2016թ. Շինարարների թիվ 2 ՆՈՒՀ-ի սաները այցելեցին գրադարան

Գրադարանի հյուրերն էին Շինարարների թիվ 2 ՆՈՒՀ -ի սաները:Երեխաների համար կարդացին <<Երկու ընկեր>> և <<Սպիտակաձյունիկը հեքաթները>>:

(published on 06/09/2016)

17. 06. 2016թ. Թիվ 12 ՆՈՒՀ -ի սաները գրադարանում

Թիվ 12 ՆՈՒՀ-ի սաները  այցելեցին գրադարան:Նրանց համար գրադարանի աշխատակցուհին ընթերցեց <<Կիկոսի մահը>> , <<Պույպույ մուկիկը>, <<Անբան Հուռին>> և <<Սուտասանը >> հեքիաթները:

(published on 06/17/2016)

27. 06. 2016թ.Հանդիպում բժիշկ հոգեբանի և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ներկայացուցիչների հետ

 «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ն  էլեկտրոնային գրադարանում  կազմակերպել էր վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում Կապանի մի խումբ երիտասարդների հետ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1987 թվականին հաստատված թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: Հանդիպմումն ուղղված էր  թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային` հատկապես երիտասարդների իրազեկության բարձրացմանը և թմրամիջոցների սպառնացող հետևանքների մասին բարձրաձայնմանը:
Հանդիպման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան նաև «Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Արարատ Վարդանյանը և ՀՀ Ոստիկանության Կապանի բաժնի ներկայացուցիչները:

(published on 06/27/2016)

14.07.2016թ. <<Զարգացման նախաձեռնություններ>>  ՀԿ-ն էլեկտրոնային գրադարանում 

<<Զարգացման նախաձեռնություններ>> ՀԿ-ն այսօր մեկնարկեց իր Ամառային Կինոդիտման Շարքը: Ցուցադրվեց  <<Խիզախը>>  ֆիլմը: Հետաքրքիր կինոդիտման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև քննարկելու և կիսվելու իրենց տպավորություններով և կարծիքներով անգլերեն լեզվով: 

(published on 07/14/2016)

21. 07. 2016թ. Կինոդիտում  Կապանի Էլեկտրոնային գրադարարանում

Այսօր Կապանի Էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ մեր հերթական կինոդիտումը: Այս շաբաթ ցուցադրեցինք քվերակության արդյունքում ընտրված <<Թրումանի շոու>> ֆիլմը, որտեղ Ջիմ Քերիի մարմնավորած կերպարը իր ողջ կյանքն ապրում է մի իդեալական քաղաքում՝ չիմանալով, որ իր կյանքը նկարահանվում է: Կինոդիտմանը հաջորդեց հարց ու պատասխանների միջոցով ակտիվ քննարկում: 

(published on 07/21/2016)

28. 07. 2016թ. Կինոդիտում էլեկտրոնային գրադարանում:)


Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն վայելելու ֆիլմը՝ անկոտրում և ազատատենչ ոգու մասին, այլև ունեցան անգլերենի իմացության բարելավմանն ուղղված բազմաբնույթ քննարկումներ և հետաքրքրաշարժ առաջադրանքներ: 

(published on 07/28/2016)

29. 07.2016թ. Բաղաբերդ ակումբ-գրադարանի երեխաների այցը էլեկտրոնային գրադարան

Բաղաբեդի ակումբ-գրադարանի ՙՙ Ողջույն ամառ-2016՚՚ ծրագրի շրջանակներում ճամբարականները այցելեցին  էլեկտրոնային գրադարան:

(published on 07/29/2016)

4.08.2016թ. Կինոդիտում էլեկտրոնային գրադարանում

Ցուցադրվեց  <<Սառցե սրտեր>>  ֆիլմը: Կինոդիտումը վարեց  ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավոր Անն Լինքը: 

(published on 08/04/2016)

18.08.2016թ. Կինոդիտում  էլեկտրոնային գրադարանում

Ցուցադրվեց  <<Աստղերն են մեղավոր>>  ֆիլմը: 

(published on 08/18/2016)

23.08.2016թ. Կապանցի ուսանողները էլեկտրոնային գրադարանում

<<ՈՒսանողական ամառ-2016 >> - ի շրջանակներում ուսանողները գրադարանում անցկացրեցին ինտելեկտուալ խաղեր:

(published on 08/23/2016)

7.10. 2016թ. Գրադարանավարի օրը էլեկտրոնային գրադարանում:

Կապանի Էլեկտրոնային գրադարանում  տեղի ունեցավ  ցերեկույթ` <<Ես անկախության սերունդն եմ>>   խորագրով: Ցերեկույթի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց անկախ պետականության հասնելու հայ ժողովրդի համառ պայքարը, ինչպես նաև հնչեցին ռազմահայրենասիրական երգեր:

(published on 10/08/2016)

Log in to your account:

ՀԱՀ ՀԲԸՄ Փափազյան գրադարան

ԱԼԵՖ/Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ/

Հայ դասական մատենագրութեան թուանշային գրադարան

Հայգիրք. Հայերեն էլեկտրոնային գրքեր

Բաց էլելտրոնային գրքեր. Գուտենբերգ ծրագիր

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Բաց մատչելիության պորտալ Հայաստանում

Վիքիպեդիա- ազատ հանրագիտարան

Արևելահայերենի ազգային կորպուս

Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում( ՀԷԳԿ)

Առցանց թարգմանություն

ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան

Սովորենք հայերեն

Առակ-29 կրթական եւ մշակութային հիմնադրամ

Հրանտ Մաթևոսյան

Վահան Տերյան

Հովհաննես Թումանյան

Հայկական գրադարան. հայ գրականություն , հայ ժողովրդի պատմություն , կրոն, եւ ընդհանրապես Հայքին ու հայերին վերաբերվող նյութեր

Հայաստանի Հանրապետության ազգային ժողով

Մտավոր սեփականության գործակալություն

ՀՀ նախագահ

ՀՀ կառավարություն

Սյունիքի մարզպետարան

Կապանի քաղաքապետարան

ՀՀ Սահմանադրական դատարան

ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ

Languages: